Ուրուգվայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը։
Ուրուգվայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու ընկերական խաղում հաղթել է Մեքսիկային (4:0):
«Լիվերպուլը» ներկայացնող Դարվին Նունյեսը հանդիպման 49 րոպեների ընթացքում երեք գոլ խփեց։
Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 7-րդ, 44-րդ և 49-րդ րոպեներին։
Նունյեսը վերջին 10 հանդիպումներում գոլ չի խփել «Լիվերպուլի» կազմում: Վերջին անգամ նա մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ է դարձել ապրիլի 4-ին «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում (3:1):