«Խետաֆեի» 27-ամյա հարձակվող Բորխա Մայորալը կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստվում է կազմակերպել իսպանացի խաղացողի տրանսֆերը կապտանռնագույնների հարձակվող Վիտոր Ռոկեի հեռանալու դեպքում։ Հաղորդվում է, որ Բորխան կարող է երկրորդ համարը դառնալ հարձակման գծում Ռոբերտ Լևանդովսկուց հետո։
Մայորալը «Խետաֆեի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։