Պեպեն կարող է հեռանալ «Պորտուից»

«Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա պաշտպան Պեպեն այս ամառ կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին որոշել է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ կապտա-սպիտակների նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսան լքել է իր պաշտոնը։ Հաղորդվում է, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, և շատ հարցեր դեռ պետք է լուծվեն։

Պեպեն «Պորտու» է տեղափոխվել «Բեշիքթաշից» 2019 թվականի հունվարին ազատ գործակալի կարգավիճակով։