Հայտնի է՝ «Մանչեսթեր Սիթիի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հրապարակել է երկրպագուների վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Դա թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն է։

Անցած մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «Սիթիի» 53 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆոդենը ճանաչվել է նաև Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող։