Պեպ Գվարդիոլա. «Նա հանդես կգա նույն կերպ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Ջեկ Գրիլիշի խաղի մասին:

«Գրեալիշը հանդես կգա նույն կերպ, ինչպես նախորդ մրցաշրջանում, երբ մենք նվաճեցինք թրեբլը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

28-ամյա անգլիացին ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։