Պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկան կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է FootballItalia-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Նրանք կարող են երեք տարվա պայմանագիր կնքել։ Պայմանագրի համաձայն՝ Ֆոնսեկան կստանա 3 մլն եվրո։
Ֆոնսեկան «Լիլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը։