Գարեթ Սաութգեյթը խոսել է իր ապագայի մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է իր ապագայի մասին։

«Մենք միշտ այսպես ենք աշխատել։ Բայց իրականությունն այն է, որ մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք առաջիկա մրցաշարի վրա։ Ես այստեղ աշխատել եմ ավելի քան 10 տարի, և այո, իմ նպատակը մրցաշարերում հաղթելն է։

Մինչև Եվրո-2024-ի ավարտը մենք մտածելու բան չունենք։ Միգուցե մրցաշարից հետո ես թոշակի անցնեմ և ընդհանրապես ոչինչ չանեմ»,- Սաութգեյթի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Սաութգեյթի թիմը C խմբում կմրցի Դանիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ։