Մաուրիսիո Պոչետինոն կարող է ազգային հավաքական գլխավորել

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի, եթե 52-ամյա մարզիչը շարունակի մնալ գործազուրկ, ապա նրա նշանակումը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է տեղի ունենալ Եվրո-2024-ից հետո։

Երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Պոչետինոն հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու մասին։