Կիլիան Մբապպեն չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ֆրանսիայի հավաքականի կազմում, հայտնում է El Partidazo de COPE-ը։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեի մասնակցության հարցն օրակարգում չէ, և 2024 թվականի օգոստոսին հարձակվողը կմիանա մինչմրցաշրջանային հավաքին՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև բանակցությունների մասին, որոնց թեման Օլիմպիական խաղերին Մբապպեի հնարավոր մասնակցությունն էր։

2024 թվականի ամռանը Կիլիան Մբապպեն պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կհեռանա ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս այս մրցաշրջանում և, ըստ լրատվամիջոցների, ազատ գործակալի կարգավիճակով կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։