Էդերսոնը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է հեռանալ թիմից հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստի հեռանալը հնարավոր է, եթե բրազիլացին լավ առաջարկ ստանա։ Այս պահին Էդերսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2017 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Էդերսոնը անցկացրել է 43 հանդիպում, որոնցից 16-ը անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 34 գոլ։