EUROPE LEAGUE. «Ատալանտան»՝ Եվրոպա Լիգայի հաղթող

Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում այսօր՝ մայիսի 22-ին, հանդիպեցին իտալական «Ատալանտան» և գերմանական «Բայերը»։

Հանդիպումը կայացավ Իռլանդիայի Դուբլին քաղաքում՝ Ավիվա Արենայում։

Հանդիպումն ավարտվեց «Ատալանտայի» հաղթանակով՝ 3-0 հաշվով․ Բերգամոյի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը։

Իսկ ահա «Բայերն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում։

Իտալիական թիմը, որը մարզում է Ջան Պիերո Գասպերինին, պատմության մեջ առաջին անգամ խաղաց եվրագավաթների եզրափակչում և առաջին անգամ դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող։

«Ատալանտան» մինչ այժմ իր պատմության մեջ երեք անգամ դարձել է Իտալիայի առաջնության բրոնզե մեդալակիր և մեկ անգամ՝ Իտալիայի գավաթակիր։

Իսկ ահա Խաբի Ալոնսոյի «Բայերն» այս մրցաշրջանում առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ Բունդեսլիգայի հաղթող։ Թիմը նաև բացառիկ նվաճման հասավ՝ ոչ մի պարտություն չկրելով առաջնությունում։