Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն կասկածվում են ՈՒԵՖԱ-ի միջոցները յուրացնելու մեջ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կասկածվում են ՈւԵՖԱ-ի միջոցները յուրացնելու մեջ։

Ինչպես հայտնում է A Bola-ն, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ իսպանացի պաշտոնյան կապվել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ և խնդրել նրան օգնել հոգալ Մեսսիի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի ծախսերը։ Ռուբիալեսը պնդել է իր ուղերձում լիակատար գաղտնիությունը։ Պաշտոնյան անգլերենով ձայնային հաղորդագրության մեջ առաջարկել է «օգտագործել ՈՒԵՖԱ-ի միջոցները»՝ փոխհատուցելու ֆինանսական կորուստները։

«Նրանք գիտեն, որ իրենց պաշտպանում են միայն ֆեդերացիան և ՈՒԵՖԱ-ն։ FIFpro-ն և խաղացողների միությունը այլ մակարդակի վրա են: Նրանք ինձ հստակ ասացին. խնդրում եմ, «ոչ ոք չպետք է իմանա, որ մենք խոսում ենք մեր փողերի մասին, քանի որ եթե մարդիկ իմանան, մեզ կսպանեն»,- ասում է Ռուբիալեսը։