«Նապոլին» հետաքրքրված է երեք ֆուտբոլիստի ծառայություններով՝ հարձակվող Վիկտոր Օսիմհենին փոխարինելու համար: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդն է։ Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել իտալական ակումբ։
«Նապոլիի» այլընտրանքային տարբերակներն են Արտեմ Դովբիկը («Ժիրոնա») և Սանտյագո Խիմենեսը («Ֆեյենորդ»): Բայց այս խաղացողներին ձեռք բերելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով, որ նրանց նկատմամբ մեծ է հետաքրքրությունն այլ ակումբների կողմից։