Վիտոր Ռոկեի ծառայություններով հետաքրքրված են հինգ եվրոպական ակումբներ

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով հետաքրքրված են հինգ եվրոպական ակումբներ, հայտնում է Diario AS-ը։

Հաղորդվում է, որ խոսքը անգլիական «Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի», իտալական «Նապոլիի» և ֆրանսիական «Նիցայի» մասին է։

«Բարսելոնան» դեմ չէ Ռոկեին վարձակալությամբ այլ ակումբի տրամադրելուն, որպեսզի նա հարմարվի եվրոպական ֆուտբոլին։