Ժոզե Մոուրինյուն նշել է EURO-2024-ի ֆավորիտներին

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, թե որ թիմերին է համարում Եվրո-2024-ի ֆավորիտը.

«Իմ կարծիքով, կհաղթի երեք ուժեղագույն թիմերից մեկը՝ Պորտուգալիան, Ֆրանսիան կամ Անգլիան:

Անակնկալներ լինում են, այո։ Բայց նայելով ֆուտբոլիստների որակին և քանակին, ես կարծում եմ, որ Պորտուգալիան պետք է գնա հաղթանակի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Metro-ն: