Ուեյն Ռունին նշել է, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստը, ով համապատասխանում է թիմին

Ուեյն Ռունին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է կազմը վերանայել:

«Մենք պետք է թիմ կառուցենք Բրունուի շուրջ: Նա միակ խաղացողն է, ով ունի անհրաժեշտ որակներ, ունի մարտիկի պատրաստվածություն։ Կարծում եմ՝ մենք պետք է պահենք երիտասարդ խաղացողներին ու Բրունուին։ 

Լիգայում մրցելու համար նրանց ավելի լավ խաղացողներ են պետք: Ինձ սխալ մի հասկացեք, նրանք Պրեմիեր լիգայի մակարդակի լավ խաղացողներ ունեն, բայց «Մանչեսթեր Սիթիի»«Լիվերպուլի» և «Արսենալի» հետ մրցելու համար մենք պետք է բարելավենք կազմը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը Sky Sports-ի եթերում: