«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։

Հավաքածուն պատրաստված է ավանդական կապույտ գույնով՝ մուգ կապույտ գույնի օձիքով և մանժետներով՝ զարդարված կապույտ և մոխրագույն նախշով։ Մարզաշապիկի ներսի օձիքի վրա տպված են 0161 համարները՝ Մանչեսթերի տարածքային կոդը։

«0161-ն ավելին է, քան պարզապես Մանչեսթերի հեռախոսային կոդը: Այն կարելի է գտնել լամպերի սյուների, շապիկների և նույնիսկ դաջվածքների վրա: Սա հասկացողություն է, թե ինչ է նշանակում լինել մանկունիացի՝ ապրել այս վայրում, անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում աշխարհում»,- ասվում է «Մանչեսթեր Սիթիի» հայտարարությունում: