«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Corriere-ն։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա կամերունցու տրանսֆերին հավակնում են հռոմեական երկու ակումբները՝ «Ռոման» և «Լացիոն»:
Այս ամառ պաշտպանը կարող է հեռանալ մերսիսայդյան ակումբից։
Այս մրցաշրջանում Մատիպն անցկացրել է 14 հանդիպում անգլիական թիմի կազմում։