Յուլիան Նագելսմանը բացատրել է, թե ինչու Մատս Հյումելսին և Լեոն Գորեցկային չի ընդգրկել հայտացուցակում

Յուլիան Նագելսմանը բացատրել է Մատս Հյումելսի և Լեոն Գորեցկայի՝ Եվրո 2024-ին չկանչելու փաստը։

«Երկուսի հետ էլ երկար եմ խոսել։ Նրանք շատ հիասթափված են, ինչը հասկանալի է։ Տհաճ է, ես չեմ սիրում դա անել։ Ես ցանկանում եմ ներառել բոլորին:

Ի վերջո, որպես գլխավոր մարզիչ, ես պետք է որոշումներ կայացնեմ թիմի շահերից ելնելով: Նրանք ամեն ինչ արեցին՝ Եվրո հասնելու համար: Փորձեցի բացատրել, թե ինչու չեն ընդգրկվել կազմում։ Հասկանալի է, որ վրդովված են։ Խոսակցությունը լավ է անցել, բայց կյանքում, իհարկե, ավելի հաճելի խոսակցություններ կան։

Նման խոսակցությունները միշտ զգացմունքային են։ Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում։ Ոմանք հեռախոսով ոչինչ չեն ասում, մյուսները ստույգ բացատրություն են ուզում։ Ինձ ցավ է պատճառում նման որոշումների մասին հայտարարելը, դրանք ցավեցնում են։ Նորմալ է, որ էմոցիաներ առաջանան, բայց կողմերից ոչ մեկը թշնամաբար չի տրամադրվել»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։