«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Բրայթոնին» հաղթելուց հետո գնահատել է մրցակցությունն առաջնությունում։
«Պրեմիեր Լիգայում մրցակցությունը միշտ շատ լարված է, Պրեմիեր Լիգան աշխարհի ամենադժվար առաջնությունն է: Ես հարգում եմ խաղացողներին, մենք լիովին արժանի էինք հաղթանակին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ը։
«Չելսին» (60 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ վեցերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Նյուքասլից» (57)։