Մասիմիլիանո Ալեգրին տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Մայիսի 15-ին կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Ատալանտան» և «Յուվենտուսը»։ Հանդիպումն ավարտվեց «Յուվենտուսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով, խաղի 4-րդ րոպեին միակ գոլը խփեց Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար սա Իտալիայի գավաթի 5-րդ նվաճումն է կարիերայում։ Բոլորին նա հաղթել է թուրինյան ակումբի գլխավորությամբ՝ 2015, 2016, 2017, 2018 և 2024 թվականներին։

Ըստ Opta-ի՝ Ալեգրին դարձել է մարզիչների շրջանում Իտալիայի գավաթի խաղարկությունում ամենաշատ հաղթանակների ռեկորդակիրը։ Սվեն-Էրան Էրիկսոնը և Ռոբերտո Մանչինին չորս անգամ նվաճել են գավաթը։