Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Ալյաֆտն ու Մատյոն, իսկ հյուրերի կազմում՝ Յատտարան։
«Նոան» այս խաղից հետո վաստակել է 77 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 71 միավորով երրորդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է «Փյունիկը», որն իր ակտիվում ունի 76 միավոր։ Նշենք, որ մրցաշրջանի ավարտին մնացել է ևս երկու տուր։