Էդեր Միլիտաոն հայտնել է, թե ով կնվաճի «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կիսվել է իր կարծիքով, թե իր թիմի երկու խաղացողներից որին կշնորհի «Ոսկե գնդակը» այս մրցաշրջանի վերջում՝ Ջուդ Բելինգհեմին, թե Վինիսիուս Ժունիորին։

«Երկուսն էլ հիանալի են, բայց կարծում եմ Վինիսիուս կնվաճի այդ մրցանակը։ Նա լավագույնն է։ Եթե ​​նա շարունակի նույն ոգով, ապա շուտով կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը», – Միլիտաոյի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։

Այս մրցաշրջանում 23-ամյա Վինիսիուսը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 37 խաղում դարձել է 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։