Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակը» աճուրդի կհանվի

«Նապոլիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակը», որը արգենտինացին նվաճել էր 1986 թվականին, աճուրդի կհանվի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Մարադոնան պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1976 թվականին։ 1982 թվականին հարձակվողը միացել է «Բարսելոնային», իսկ արդեն 1984 թվականին դարձել է իտալական «Նապոլիի» խաղացող, որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը, Իտալիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և երկրի Սուպերգավաթը։

1986 թվականին Դիեգո Մարադոնան օգնեց Արգենտինայի հավաքականին հաղթել աշխարհի առաջնությունում։

Հարձակվողը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ Արգենտինացի լեգենդար հարձակվողը մահացել է 2020 թվականի աշնանը։ Նա 60 տարեկան էր։