Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կիսվել է իր կարծիքով, թե իր թիմի երկու խաղացողներից որին կշնորհի «Ոսկե գնդակը» այս մրցաշրջանի վերջում՝ Ջուդ Բելինգհեմին, թե Վինիսիուս Ժունիորին։
«Երկուսն էլ հիանալի են, բայց կարծում եմ Վինիսիուս կնվաճի այդ մրցանակը։ Նա լավագույնն է։ Եթե նա շարունակի նույն ոգով, ապա շուտով կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը», – Միլիտաոյի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Այս մրցաշրջանում 23-ամյա Վինիսիուսը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 37 խաղում դարձել է 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։