«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է իր ապագայի մասին։
«Կարո՞ղ եմ ամռանը հեռանալ ակումբից: Ես այստեղ կլինեմ: Ակումբը պետք է իմ կարիքը ունենա: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լինել այն, ինչ պետք է ակումբին։ Եթե ինչ-ինչ պատճառներով «Յունայթեդը» իմ կարիքը չունենա, ես կհեռանամ։
Ակնհայտ է, որ աշխատանքները դեռ ավարտված չեն։ Մենք դեռ մեկ խաղ ունենք Պրեմիեր Լիգայում, իսկ հետո ունենք մրցաշրջանի ամենակարևոր խաղը՝ Անգլիայի գավաթում»,- Ֆերնադեշի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։