«Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ 12 տարի անընդմեջ որակավորում է Չեմպիոնների Լիգայի գոտում

Երեկ՝ մայիսի 15-ին, Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում հաղթեց «Խետաֆեին»։ Կոլիզեում Ալֆոնսո Պերես մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով։

Այսպիսով, «Ատլետիկոն» ապահովեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար՝ 2024/2025 թթ. «Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ յուրաքանչյուր ամբողջական մրցաշրջանում որակավորում են ստացել եվրոպական գլխավոր մրցաշարում՝ 12 տարի անընդմեջ։

54-ամյա մասնագետը գլխավորել է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականի դեկտեմբերին: Նրա գլխավորությամբ ակումբը հաղթել է Իսպանիայի երկու առաջնություն, Իսպանիայի գավաթ և Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև երկու Եվրոպա Լիգա և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ։