Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Ատլետիկոն» հաղթեց «Խետաֆեին»։
Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը։ Սա Գրիզմանի 5-րդ հեթ-տրիկն է «Ատլետիկոյի» կազմում Լա Լիգայում։
187 գոլով Գրիզմանը խփած գոլերով բարձրացավ Լա լիգայի պատմության 12-րդ հորիզոնականը։ Նա հաղթել է Դավիդ Վիլյային (185) և Կառլոս Գոնսալեսին (186)։
Լավագույն 10-յակում հայտնվելու համար Գրիզմանը պետք է խփի 215 գոլ, Լա Լիգայի ռեկորդակիրներն են Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (474):