Թոմաս Տուխելը կարող է չհեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ իր պաշտոնում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ ակումբը վերջերս հակված է պայմանավորվել գերմանացու հետ համագործակցության երկարաձգման շուրջ։

Անձամբ՝ Տուխելը, համաձայնում է շարունակել աշխատանքը, սակայն պահանջում է պայմանագիր մինչև 2026 թվականը, ինչը կողմերին տանում է փակուղի։

Նշվում է, որ եթե ակումբն ու Տուխելը պայմանավորվեն նոր պայմանագրի շուրջ, ապա ոչինչ չպետք է խանգարի նրանց համագործակցության շարունակմանը։ Առաջիկայում սպասվում է նոր համաձայնագրի ստորագրման մասին որոշում։