Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին սոցցանցերում, «Ալ-Շաբաբը» պատրաստ է «Ռոմային» վճարել 12 միլիոն եվրո, սա այն գումարն է, որը նշված է հռոմեական ակումբի հետ արգենտինացի հարձակվողի պայմանագրում։

Նշվում է, որ Դիբալայի առաջնահերթությունը «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգումն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Այս մրցաշրջանում Պաուլոն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։