Նիկոլո Զանիոլոն կարող է տեղափոխվել Իսպանիա

«Ասթոն Վիլայում» վարձավճարով հանդես եկող իտալացի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», ում ամբողջական պայմանագիրը պատկանում է «Գալաթասարային»։ Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է պնդում Զանիոլոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

24-ամյա իտալացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Նիկոլոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։