Կիլիան Մբապպե. «Գլուխս բարձր եմ հեռանում, բայց երբեք չմոռանալով, որ հավերժ երախտապարտ եմ քեզ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն գրառում է կատարել սոցցանցերից մեկում՝ ամռանը ակումբից հեռանալու և Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչումը ստանալու ֆոնին։

«Մեծ էմոցիաներ Լիգա 1-ի լավագույն խաղացողի այս հինգերորդ կոչման համար: Շատ շնորհակալ եմ այն ​​սիրո համար, որ ստացել եմ այս տարիների ընթացքում: Երբեք չեմ մոռանա այն առանձնահատուկ պահերը, որոնք կարողացա անցկացնել ակումբի հետ։

Շնորհակալ եմ այս յուրահատուկ և հեղինակավոր ակումբի՝ ՊՍԺ-ի իմ թիմակիցներին և անձնակազմին, որ անընդհատ թույլ են տալիս ինձ լինել իմ լավագույն տարբերակը: Գլուխս բարձր եմ հեռանում, բայց երբեք չմոռանալով, որ հավերժ երախտապարտ եմ քեզ»,- գրել է Մբապպեն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի ֆուտբոլիստների և մարզիչների միության վարկածով ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն խաղացող։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։