Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Թոթենհեմին» (2:0):
«Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդին և հասավ 10 գոլային փոխանցման նշագծին։
Ըստ Opta-ի, 32-ամյա բելգիացին Պրեմիեր Լիգայի 6 մրցաշրջաններում նվազագույնը 10 գոլային փոխանցում է կատարել՝ դրանով իսկ կրկնելով մրցաշարային ռեկորդը, որը պատկանում էր Սեսկ Ֆաբրեգասին, ով հանդես էր գալիս «Արսենալում» և «Չելսիում»։