«Յուվենտուսը» համաձայնության է եկել նոր մարզչի հետ

«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի հետ, հայտնում է Corriere della Sera-ն։

Խոսքը երկու տարվա համաձայնագրի մասին է՝ համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ 41-ամյա Մոտտայի աշխատավարձը թուրինյան ակումբում կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին խաղացողի գլխավորությամբ «Բոլոնիան» այս մրցաշրջանում իսկական հայտնագործություն է դարձել՝ իրեն երաշխավորելով Չեմպիոնների լիգայում տեղ: «Յուվեի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոտտան պետք է փոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին, սակայն թուրինյան ակումբը նախ պետք է համաձայնության գա «Բոլոնիայի» հետ։