Մասիմիլիանո Ալեգրին կհեռանա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռացնի մասնագետին։
«Յուվեն» Իտալիայի առաջնությունում 5 անընդմեջ ոչ-ոքի է գրանցել, իսկ վերջին 15 հանդիպումներում գրանցվել է ընդամենը 2 հաղթանակ։
Հիշեցնենք, որ Ալեգրին արդեն մարզել է «Յուվենտուսը» 2014-ից 2019 թվականներին։ Այս ընթացքում Ալեգրին նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ 5 առաջնության տիտղոս։ Ակումբը նրա հետ երկու անգամ խաղացել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։
2021 թվականին մասնագետը վերադարձել է Թուրին, սակայն այս ընթացքում չի կարողացել ոչ մի գավաթ նվաճել։