Չավի. «Lավ խաղ ցուցադրեցինք և վերադարձանք երկրորդ տեղ»

Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի» հաղթանակը «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Լա Լիգայի 35-րդ տուրում կատալոնացիները հաղթեցին 2։0 հաշվով ու բարձրացան աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ 1 միավորով առաջ անցնելով «Ժիրոնայից»։

«Այս թիմի հետ միշտ էլ դժվար է: Նրանց դեմ դժվար է հնարավորություններ ստեղծել: Բացի այդ, մենք չէինք սպասում, որ նրանք այսօր խաղադաշտ դուրս կգան հինգ կիսապաշտպաններով, ինչը միշտ դժվարացնում է մեզ համար: Կարծում էի, որ նրանք լավ էին խաղում որպես թիմ։

«Ժիրոնայից» կրած պարտությունից հետո մենք վերադարձանք երկրորդ տեղ և կարծում եմ, որ լավ խաղ ցուցադրեցինք»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Movistar-ի եթերում: