ՊՍԺ-ն հերքել է Կիլիան Մբապեի ու Նասեր Ալ-Խելայիֆիի կոնֆլիկտի մասին տեղեկությունը

ՊՍԺ-ն հերքել է Կիլիան Մբապեի ու Նասեր Ալ-Խելայիֆիի կոնֆլիկտի մասին տեղեկությունը։

Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր հարձակվողի և ՊՍԺ-ի նախագահի միջև բախման մասին երեկ՝ Լիգա 1-ի «Թուլուզի» դեմ խաղից առաջ (1:3): Ենթադրվում էր, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել հրաժեշտի տեսանյութում Ալ-Խելաիֆիի չհիշատակումը, որում ֆրանսիացին հայտարարել է մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու մասին։

«Այսօր տարածված կեղծ լուրերը տխուր ե։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել։

Նախագահն ու Կիլիանը հանդիպումներից առաջ պարբերաբար հանդիպում էին, որպեսզի քննարկեն մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու պայմանագրի մանրամասները։ Բոլոր հանդիպումները կառուցողական էին և հարգալից, ներառյալ երեկվա խաղը»,- ասել է ՊՍԺ-ի ներկայացուցիչը :