Եվրոպական գրանդը Խվիչա Կվարացխելիայի համար 80 մլն եվրո է առաջարկում

ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել Խվիչա Կվարացխելիայի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 23-ամյա վինգերը փարիզյան ակումբի գլխավոր թիրախն է՝ փոխարինելու Կիլիան Մբապպեին։

ՊՍԺ-ն պատրաստ է «Նապոլիին» 80 միլիոն եվրո առաջարկել վրացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Ֆրանսիացիները կարող են ինքն իրեն Կվարացխելիային տալ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է TuttomercatoWeb-ը՝ Il Mattino-ին հղումով։