Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»

Մասիմիլիանո Ալեգրին կհեռանա «»Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Իտալիայի գավաթի եզրափակիչն «Ատալանտայի» դեմ և Ա Սերիայի՝ «Բոլոնիայի» ու «Մոնցայի» հետ հանդիպումները վերջինը կլինեն 56-ամյա մասնագետի համար թուրինյան ակումբի գլխավորությամբ։

«Յուվեն» Իտալիայի առաջնությունում 5 անընդմեջ ոչ-ոքի է գրանցել, իսկ վերջին 15 հանդիպումներում գրանցվել է ընդամենը 2 հաղթանակ։ Թիմը զբաղեցնում է աղյուսակի 4-րդ տեղը և արդեն երաշխավորել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլին։

Հիշեցնենք, որ Ալեգրին «Յուվենտուսը» մարզել է 2014-ից 2019 թվականներին և նվաճել 11 տիտղոս, այդ թվում՝ 5 լիգայի տիտղոս։ Ակումբը նրա հետ երկու անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց երկու անգամ էլ պարտվեց «Ռեալին» և «Բարսելոնային»։ 2021 թվականին Մասիմիլիանոն կրկին գլխավորեց բյանկոներիներին, մինչ այժմ նա ոչ մի գավաթ չունի այս մրցաշրջանում: