ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները պատրաստ են 23-ամյա վրացու համար առաջարկել 80 միլիոն եվրո և հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիին։
Կվարախցելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։