«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է հարձակվող Մեյսոն Գրինվուդին կատալոնական «Բարսելոնային» վաճառելու տարբերակը։
Միևնույն ժամանակ, մանկունիանցիները պատրաստ են քննարկել «կապտանռնագույնների» հետ հնարավոր փոխանակում: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի բաց թողնել Գրինվուդին «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեի դիմաց, ով հունվարյան տրանսֆերից հետո շատ քիչ խաղային պրակտիկա է ստացել:
Ավելի վաղ բրազիլացու գործակալը հասկացրել էր, որ իր հաճախորդը ամռանը կլքի «Բարսելոնան», եթե ղեկավարությունից որոշակի երաշխիքներ չստանա։
Գրինվուդն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Խետաֆեի» կազմում, որտեղ Լա Լիգայի 30 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոկեն Իսպանիայի առաջնությունում կարողացել է անցկացնել 11 հանդիպում, որտեղ դարձել է 2 գոլի հեղինակ։