«Ինտերը» փոխարինող է գտել Դենզել Դյումֆրիսին

Միլանի «Ինտերը» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսին փոխարինող է գտել։

Հիշեցնենք, որ հոլանդացին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «ներաձուրիներից»: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն ղեկավարության առաջարկած պայմաններով։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերը» դիտարկում է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» աջ պաշտպան Ամար Դեդիչին ձեռք բերելու տարբերակը։

Դեդիչի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 մլն եվրո։ Ավստրիայի առաջնությունում այս մրցաշրջանում եզրային պաշտպանը 21 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։