Կառլո Անչելոտտին նշել է «Ռեալի» 5 ֆուտբոլիստների, ովքեր կարող են մարզիչ դառնալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կազմել է թիմի հինգ խաղացողների ցուցակը, ովքեր ապագայում կարող են մարզիչ դառնալ։

«Կարծում եմ, որ մեր որոշ խաղացողներ կարող են ապագայում մարզիչ դառնալ: Ես կասեի Լուկա Մոդրիչին, Նաչո Ֆերնանդեսին, Դանի Սեբալյոսին, Տոնի Կրոսին և Դանիել Կարվախալին»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Կառլոն պայմանագիր ունի «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2026 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» հաջորդ մարզիչը կարող է լինել թիմի նախկին խաղացող Խաբի Ալոնսոն, ով այս մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» գլխավորությամբ հաղթել է Բունդեսլիգան։