Լուկա Մոդրիչի ապագան «Ռեալում» կախված է Տոնի Կրոսից

Լուկա Մոդրիչի ապագան «Ռեալում» կախված է Տոնի Կրոսից:

Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքով՝ Մոդրիչը ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում եւ համաձայնում է աշխատավարձի կրճատմանը:

Սակայն նրա հետագա ճակատագիրը կախված է Տոնի Կրոսից: Եթե գերմանացին մնա, ապա Լուկան կհեռանա ակումբից, բայց եթե Տոնին հեռանա, ապա Մոդրիչը հնարավորություն կունենա մնալու:

Երկու կիսապաշտպանների պայմանագրերի ժամկետն այս ամռանը լրանում է:

Այս մրցաշրջանում 38-ամյա Մոդրիչը անցկացրել է 43 հանդիպում, խփել 2 գոլ եւ կատարել 8 գոլ.փոխանցում:

34-ամյա Կրոսը խաղացել է 45 հանդիպում, խփել 1 գոլ եւ կատարել 8 գոլ.փոխանցում: