«Մոնակոն» 2018/19 մրցաշրջանից հետո առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում

«Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի փոխչեմպիոն:

Ադի Հյուտտերի թիմը Լիգա 1-ի 33-րդ տուրում (2-0) հաղթեց «Մոնպելյեին» եւ երաշխավորեց երկրորդ տեղը: «Մոնեգասկեսը» 2018 թվականից երրորդ տեղից բարձր չի ավարտել առաջնությունը:

Ակումբը 2018/19 մրցաշրջանից հետո առաջին անգամ կխաղա նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: