Կիլիան Մբապպեն կռվի մեջ է մտել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով ամռանը կլքի ՊՍԺ-ն, կռվի է բռնվել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ Լիգա 1-ի 33-րդ տուրի «Թուլուզի» հետ (1:3) հանդիպումից առաջ։

Հաղորդվում է, որ փարիզցիների ղեկավարը Մբապպեից բացատրություն է պահանջել, թե ինչու հարձակվողն իր հրաժեշտի տեսանյութում շնորհակալություն չի հայտնել։ Վեճը հանկարծ վերածվել է լուրջ ծեծկռտուքի և ավարտվել հարձակմամբ։

Սպասվում է, որ Մբապպեի հաջորդ ակումբը կլինի Մադրիդի «Ռեալը»։