Տիագու Մոտտան կարող է գլխավորել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել գլխավոր մարզչին, այս մասին հայտնում է PSG COMMUNITY էջը սոցիալական ցանցերում։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին տպավորված չէ իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի աշխատանքով այս մրցաշրջանում։ Ղեկավարը դիտարկում է «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտային նրա տեղը զբաղեցնելու համար։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ՊՍԺ-ն դուրս մնաց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայից։ Եվրագավաթների խաղարկության 1/2-րդ եզրափակչի փուլում Էնրիկեի թիմը պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիայից» (0։1, 0։1)։