Ֆերմին Լոպեսը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է նոր երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում են Diario Sport-ը։

21-ամյա կիսապաշտպանը ընդգրկվել է «Բարսելոնայի» անձեռնմխելի խաղացողների թվում և ցանկանում են նրան երկար ժամանակ պահել թիմում։ «Բարսելոնան» ֆուտբոլիստին պայմանագիր կառաջարկի մինչև 2028 կամ 2029 թվականները: Կողմերի միջեւ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Լոպեսը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ։