Ռիչարլիսոնը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնի տրանսֆերի հարցում է ներկայացրել «Թոթենհեմին»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը դեռ առաջարկ չի ստացել, բայց պատրաստ է դիտարկել դրանք, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ծրագրում է էապես թարմացնել իր թիմի կազմն առաջիկա արտամրցաշրջանում։

27-ամյա Ռիչարլիսոնն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։