ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ, հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները բանակցություններ են վարել Վրաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Նա ՊՍԺ-ի առաջնահերթ թիրախն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։